Ես և աշխատանքը
Ձեզ հրավիրել են հարցազրույցի...
Դուք արժանապատվորեն անցաք առաջին փուլը` «Ինքնակենսագրական» և երկրորդը նույնպես` «Հեռախոսային հարցազրույց»։ Հիմա ձեզ հանդիպում է նշանակվել։
Եթե նույնիսկ առաջարկվող աշխատանքը Ձեր սրտով չէ, միևնույնն է, համաձայնվեք ու գնացեք բոլոր հարցազրույցներին, քանի որ, անշուշտ, այդ հանդիպումներում փորձ ձեռք կբերեք և ձեր երազած աշխատանքի գործատուի առջև արդեն ավելի բարեհաջող հանդես կգաք։
Հագուստը պետք է լավ նստի Ձեզ վրա
Ուրեմն. վաղը գործատուի հետ հարցազրույց է։ Վանդակում փակված վագրի նման նյարդայնորեն ձեզ պատեպատ տալու փոխարեն մտածեք ձեր կեցվածքի ու պահվածքի մասին։ Ընտրեք համեմատաբար նոր և ձեր չափսով հագուստ։ «Համեմատաբար նոր» է համարվում երկու տարուց ոչ շուտ գնված և տաս անգամից ոչ ավել հագած հագուստը։ Հասկանալի է, որ տրամաբանական հարց կծագի` ինչու՞։ Պատասխանը կլինի նույնքան տրամաբանական և պարզ. որովհետև «հապշտապ գնած» հագուստը ոնց որ պետքն է տնտղած չեք լինի ու հետո կպարզվի, որ ծալքերը «ցից» են կանգնում, թևատակերը «ձգում» են և, ընդհանրապես, ամենևին էլ հարմար չէ։ Մանրու՞ք է թվում, բայց հանդիպման ժամանակ ոչ ճիշտ ընտրված հագուստը կարող է լրջորեն նեղել ձեզ, կաշկանդել և դուք, փոխարենը ձեզ զգայիք ինչպես ''ձուկը` ջրում'', ոչնչով չփայլեցիք, այսինքն` չհաջողվեց արտահայտել անհրաժեշտ հմայք, տրամադրություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն։ Գուլպաների, փողկապի կամ վզնոցի երանգները հարմարեցրեք կոստյումի գույնին, խուսափեք վառ և խոշոր նախշերից։
Դեղին ու կարմիր երանգները, ինչպես նաև ճչան գունանախշերը ցանկալի չեն հարցազրույցի ժամանակ, եթե իհարկե մտադիր չեք շոու-բիզնեսով զբաղվել։
Ընդհանրապես, նախընտրելի է հարցազրույցի գնալ ճերմակ վերնաշապիկով։ Եթե նույնիսկ երբեք սպիտակ հագած չկաք ու չունեք, ձեր զգեստապահարանից ընտրեք մեղմ տոների ու առանց նախշերի որևէ վերնաշապիկ։
Կարևոր մանրուքներ և նուրբ անցումներ
Աշխատակազմի գծով որոշ մենեջերներ հաստատում են, որ կարևորը ոչ թե արտաքին տեսքն է, այլ մասնագիտական հատկանիշները։ Իրականում հարդարանքի այս կամ այն պարագան կարող է ինչպես ընդգծել ձեր արժանապատվությունը, այնպես էլ ուռճացնել աննշան թերությունը։ Ուստի հագուստի և հարդարանքի մեջ որքան քիչ լինեն աչք ծակող, վառ ու արտասովոր մանրամասներ, այնքան լավ։
Օրինակ. ինչ կստացվի, եթե անհայտ ինչ-որ կազմակերպության կրծքանշան կրեք ձեր բաճկոնի դարձածալին ու դրանով ներկայանաք հանդիպման։ Ինքներդ եք հասկանում, որ հիմարություն արած կլինեք։ Որքան էլ ընտելացած լինեք փողոցի սեղանիկներից գնած էժանագին «Ռոլեքս»-ին, միևնույնն է, առանց երկմտելու տանը թողեք, այլապես հարցազրույցն անցկացնողը կարող է մտածել, որ ձեր բարեկեցությունը չի համապատասխանում իրենց կողմից ձեզ առաջարկվող համեստ պաշտոնին։
Մատանիները, ոսկե շղթաները, գնդասեղային ականջօղն ու այլ զարդարանքներն ընդհանրապես հանեք։ Հատկապես վերջինը կասկածներ կառաջացնի ու բնավ վստահություն չի ներշնչի։ Իսկ ամուսնական մատանին, եթե ունեք, որպես ձեր կայուն ընտանեկան դրության առհավատչյա, թող մնա մատին։
Փաստաթղթերը ցանկալի է ներկայացնել թաղանթաշապիկներում թղթապանակի մեջ, ինչը թույլ կտա փաստաթղթերն արագ թերթել և ներկայացնել նրանց բովանդակությունը։ Ո՛չ մի տրորված կամ կեղտաբծով էջ մեջտեղ չբերեք հանկարծ, բոլոր տեսակի թղթերը պետք է անթերի լինեն։ Այս դեպքում գործատուն կեզրականացնի, որ նույն կոկիկությունը դուք կդրսևորեք նաև աշխատանքում։
Չմոռանաք թաշկինակ վերցնել, այն էլ` մաքրամաքուր։ Մեկ էլ տեսաք, այնպիսի հարցեր տվեցին, որ քրտնեցիք. ինչո՞վ եք մաքրելու ձեր ճակատին հայտնված կաթիլները, բացի այդ, ձեր մաքրասիրությունն ու կոկիկությունը ցուցադրելու ևս մի առիթ կունենաք։
Անթերի թեկնածուի (այսինքն` ձեր) կերպարը կարելի է ամբողջացնել թանկարժեք օծանելիքի թեթև բույրով, հիշե՛ք, թեթև, ընդ որում, հարցազրույցից մեկ-երկու ժամ առաջ ցանեք, որ հանդիպման ժամանակ ձեր օծանելիքի բույրը լինի հազիվ զգալի։ Դրանով դուք որոշակի ձգողականություն կառաջացնեք ձեր հանդեպ։
Մարտից առաջ
Նախապես «կուշտ» քնեք, ընկեր-ընկերուհիների հետ մինչև առավոտ չնստեք։ Մինչև հարցազրույցը մի ամբողջ օր մտքներովդ անգամ չանցկացնեք մածունից թունդ ըմպելիք խմել։ Կարող եք հանգստացնող որևէ դեղամիջոց ընդունել, բայց` երեկոյան։ Առավոտյան դուք պետք է թարմ ու առույգ լինեք, ինչպես մայիսյան վարդը` վաղորդայն ցողը թերթիկներին։
Չուշանա՛ք։ Եթե հասցեն չգիտեք, նախօրոք պարզեք, կամ, եթե մոտավորապես գիտեք, սովորականից կես ժամ շուտ դուրս եկեք։ Ընդհանրապես ազատ ժամանակ ունեցեք հանգիստ տեղ հասնելու և հանդիպումը ճանապարհին մտովի ծանրութեթև անելու համար, որպեսզի այնպես չլինի, որ վերջին րոպեին ձեզ ներս գցեք ու միանգամից էլ մերժվեք։ Անգամ 3 րոպե ուշանալն է անթույլատրելի, եթե նույնիսկ ընթացքում կարողանաք տեղյակ պահել այդ մասին ու հազար անգամ ներողություն խնդրել։ Ժամանակից շուտ էլ չգնաք, որ միջանցքներում անտեղի չհոգնեք։ Ներկայացեք ճիշտ ժամանակին. լավ թեկնածուին թերացումներ չեն սազում, նա ամեն ինչ պետք է նախատեսած լինի։ Ընդ որում՝ պատրաստ եղեք, որ նրանք ձեզ կարող է ժամերով «պահեն» դռան ետևում, վերջն էլ ընդամենը մի թռուցիկ ներողություն խնդրեն։ Մեղքն իրենց վիզը, չնեղվե՛ք, ընդհակառակը, թող ձեր չխամրող ժպիտն արտահայտի բարյացակամություն և փորձառություն։
Ընդունված հարցեր
Սովորական «Արդյոք հե՞շտ գտաք մեզ» հարցը կատակի տվեք կամ ուղղակի պատասխանեք՝ այո՛։ Այդ հարցով շատ հեշտ կարելի է բացահայտել թեկնածուի «դանդալոշության» ու «բթամտության» աստիճանը։ Եթե սկսեցիք դժգոհությամբ մանրակրկիտ պատմել խորամանկորեն քողարկված իրենց գրասենյակի որոնումների մասին, հույսներդ կտրեք, ձեր բանակցությունները հազիվ թե բարեհաջող ելք ունենան։
Եթե ձեզ ուղեկցել են աշխատասենյակ, բայց նստել չեն առաջարկել, ինքներդ ընտրեք ձեզ ամենահարմար տեղն ու հանգիստ նստեք։ Եթե աթոռը ձեզանից հեռու է, առանց ընդգծելու խոսակցության ընթացքում մոտեցեք և ձեզ հարմար մի տեղ դրեք ու նստեք։ Անկաշկանդ եղեք, ձեզ «կախաղան չեն հանելու», վատագույն դեպքում աշխատանքի չեն ընդունի, ոչի՛նչ, ուրիշ տեղ կփորձեք։ Չխեղճանա՛ք։
Հնարավոր է, որ խնդրեն հարցաթերթիկ լրացնել։ Հնարավոր է հարցաթերթիկը շատ երկար լինի, ասենք` 10-15 էջ։ Ավելի լավ, հանգիստ, կշռադատված լրացրեք, ավելի հեշտ կլինի, քան եթե հարցաքննության նման պատասխաններ տայիք կամ դեմ առ դեմ զրուցեիք։ Ինչ բնույթի հարցեր էլ լինեն, ճիշտ պատասխանեք, բայց… մինչև վերջ սրտներդ չբացեք ոչ-ոքի առաջ։
Եվ այսպես, սկսեցինք...
-Ինչու՞ արձագանքեցիք մեր հայտարարությանը։
«Ուսումնասիրեցի շուկան, հասկացա, որ ավելին կարող եմ անել։ Հարկավոր փորձը կա, արդեն որոշել եմ ինքս օգտակար լինել մյուսներին»։ Այս թեմայով հանպատրաստից պատմություններ հյուսելու համար 3 րոպեն լիովին բավական է։ Ընդհանրապես հակիրճ խոսեք։
- Ի՞նչ աշխատանք էիք կատարում նախորդ աշխատավայրում։
Այս հարցին վերացական պատասխան չտաք, նախօրոք մտածեք և հստակ ու կոնկրետ պատասխան տվեք։
Առաջին ժամադրության պես գեղարվեստորեն նկարագրեք ձեր «սխրանքները»։ Ի դեպ, կարող եք ձեր ընկերուհու կամ ընկերոջ հետ նախապես փորձել այդ տեսարանը։ Պատմեք ոգևորված, ուրախ, թող զգան ու տեսնեն, որ դուք սիրում եք ձեր աշխատանքը և կարողանում եք գործից գլուխ հանել։ Եթե գրավոր եք պատասխանելու, դարձյալ մի զլացեք, մանրամասն և ծավալուն գրեք։
- Ձեր վերջին աշխատավայրի ի՞նչն եք հավանում։
Ա՛յ այստեղ մի կողմ դրեք կոնկրետությունն ու ճշմարտախոսությունը։
Բնավ պետք չէ պատմել, թե այժմյան ձեր պաշտոնում հատկապես սիրում եք ծառայողական մեքենայով երթևեկել կամ գնումների գնալ և անարգել օգտվել ինտերնետից, որը ձեզ հնարավորություն է տալիս սրտի ուզածի չափ պոռնոկայքեր մուտք գործել։ Պատասխանելիս տեղին է, որ դիմեք վերամբարձ ոճին և եզովպոսյան լեզվին։ Ուղղակի ասեք, որ դուք բարձր եք գնահատում ձեր ստեղծագործական ներուժն ու նախաձեռնություն դրսևորելու լայն հնարավորությունները։
- Ձեր պետի մեջ ի՞նչն էիք սիրում, ինչը` ոչ։
Պահպանեք խուսանավելու հնարավորություն տվող վերացական ոճը, եթե նույնիսկ ձեր վերջին բոսը անտանելի բռնակալ էր ու ահավոր գծուծ։ Պատկերացրեք ու ասեք, իբր հեռատես, անաչառ որոշումներ կայացնող, դրամի հարգն իմացող ղեկավար էր։
- Ինչո՞վ կուզենայիք զբաղվել։
Ճիշտն ասեք, մեկ էլ տեսաք այդ ընկերությունում հնարավոր եղավ իրականացնել ձեր երազանքը։ Ապահովության համար, համենայն դեպս, ավելացրեք նաև մենեջերի սովորական պարտավորությունները, որոնք դուք գոնե հաճույքով կկատարեք։ Մինչ հարցազրույցը նախօրոք իմացեք, թե առաջարկվող աշխատատեղը զբաղեցնողը ինչ պարտավորություններ ունի և նմանատիպ աշխատանք ևս շարադրեք։
Դավադիր հարցեր
Գործատուները շատ են սիրում դավադիր հարցեր տալ։ Օրինակ. «Հիշեք ձեր ամենամեծ նվաճումը», կամ էլ` «Որո՞նք են ձեր թերությունները»։ Չընկրկե՛ք, չխուսափե՛ք։ Պարզ հայացքով պատասխանեք, որ ձեր ամենամեծ արատը թերևս տքնաջան աշխատասիրությունն ու առողջարար սննդառեժիմի հանդեպ չափազանցված հակումն է։ Հետո խոստովանեք, որ ծխարանում երկար մնալ ու աշխատակիցների հետ սրտաբաց զրույցների տրվել չեք սիրում։ «Ամենամեծ նվաճումների» շարքում առանց ամաչելու թվարկեք Ձեր կենցաղային ձեռքբերումները և այլն։
Իմացեք՝ ամենադավադիր հարցը հնչելու է միանգամայն անմեղ ու բնական, եnբեմն ցրված, մտերմիկ տոնով, ի միջի այլոց.
- Ինչու՞ որոշեցիք տեղափոխվել նոր աշխատանքի։
Հատկապես զգույշ եղեք, որ հանկարծ երկիմաստ արտահայտություններ «բաց չթողնեք», թե չէ ձեզ սխալ կհասկանան։ Կարող եք նախօրոք փորձած և նույնիսկ արդեն ծամծմած խոսքեր ասել. «Զգացի, որ բավական աճել եմ նախկին պաշտոնում մնալու համար և որոշել եմ նոր հնարավորություններ փորձել»։ Բայց հաշվի առեք, որ ձեր զրուցակիցները հազար անգամ լսել են այդ խոսքերը, ուստի ամենուր շրջանառվող մտքերը մի քիչ համեմեք յուրօրինակ, բայց և ճշմարտանման պատմություններով։
Եթե ընկերությունը շուկայի բոլորովին այլ ճյուղի գործունեություն է ծավալում, քան ձեր նախկին աշխատավայրը, համարձակ ստեք, իբր ձեր աշխատանքի բնույթն եք ուզում փոխել, որ իբր ավելի հարազատ, ընտանիքի նման կոլեկտիվ եք փնտրում կամ ավելի նրբազգաց ղեկավարի կարիք ունեք, որը ձեր մասնագիտական վիթխարի ներուժը բացահայտելու հնարավորություն կտա։ Անամոթ շողոքորթությունն ամենուր իր գործն անում է, այնպես որ համարձակվեք արտաբերել. «Երազում եմ աշխատել այնպիսի արժանավոր ընկերությունում, ինչպիսին Ձերն է»։
Հենց այս խոսքերով էլ ավարտեք ձեր գունագեղ պատմությունը։
Հարցազրույցները սովորաբար ավարտվում են «մենք Ձեզ կզանգահարենք ու կհայտնենք մեր որոշումը» տարածված ու ոչինչ չասող արտահայտությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում չզանգեցին, է՛լ չեն զանգի, ուրեմն ձեզ ջնջել են ցուցակներից։ Պատահում է նաև, որ ընտրված թեկնածուն վերջին պահին հրաժարվում է այդ աշխատատեղից և, չնայած գրեթե ամիս է անցել, հնարավոր է, որ կադրերով զբաղվող աշխատակիցը ձեզ որպես պահեստային թեկնածու աչքի տակ ունեցած լինի ու բախտը ձեզ ժպտա։ Բայց նման իրավիճակները բացառություն են։ Այնպես որ զինվեք մի քանի հասցեներով, ուր հրավիրում են աշխատանքի, և գնացեք այդ բոլոր հարցազրույցներին։
Եթե ձեզ չեն ընդունել աշխատանքի, զանգահարեք այն աշխատակցին, որը զրուցել է ձեզ հետ ու շատ քաղաքավարի հարցրեք, թե ինչու։ Կադրեր ընտրող փորձառու մասնագետի բացատրությունները ձեզ կօգնեն հաջորդ անգամ նույն սխալները թույլ չտալ։
Եզրագծում
Սակարկե՞լ, թե՞ համաձայնվել
Աշխատավարձի չափը կախված է հետևյալ գործոններից. շուկայի ոլորտից, ընկերության տեղական կամ արևմտաեվրոպական լինելուց։ Այսուհանդերձ տրամադրվեք, որ նույնիսկ «խելքը գլխին» ընկերությունում ձեզ կառաջարկեն 10%-ից ցածր գումար, քան շուկայական միջին աշխատավարձն է, և մի հուսահատվեք, եթե նվազագույնը տան։ Հիմա արդեն սակարկելու ժամանակն է. փորձառու մարդիկ կարողանում են առաջարկված գումարի չափը 10-50%-ով ավելացնել։
Դուք վտանգում եք կորցնել ամեն ինչ
-
Եթե շատ քիչ գումար խնդրեք, կադրերի մասնագետի մտքով կարող է անցնել, որ դուք լավ չեք պատկերացնում աշխատանքի իրական պայմանները, ի վիճակի չեք տեղավորվելու աշխատաժամանակի մեջ, դուք ձեզ գնահատում եք ավելի ցածր և այդ գործի գիտակը չեք։
-
Եթե չափից շատ պահանջեք` շուկայական միջին մակարդակից երկու-երեք անգամ ավելի, գործատուն վատ կանխազգացում կունենա` մտածելով, որ դուք ագահ, եսակենտրոն, ինքներդ ձեզ գերագնահատող անձնավորություն եք։ Հասկանալի է, որ իրականում նա կուզենա խնայողություն անել աշխատավարձի հաշվին` հույս ունենալով գտնել աշխատանքի շուկայի միջին վարձավճարից ավելի ցածր աշխատավարձով թեկնածու։ Դուք կարող եք ստանալ չնչին փշրանքներ
-
Եթե չպայմանավորվեք կոնկրետ գումար և չպնդեք պայմանագիր կնքել, որտեղ ամեն ինչի հետ միասին նշվի նաև աշխատանքի ծավալը։ Եnբ գործատուն անորոշ ձևակերպումներով է խոսում, ինչպես օրինակ` «մենք ձեզ շատ կվճարենք», «այսպիսի պաշտոնում աշխատողը պիտի ամենաքիչը 1000 դոլար ստանա» կամ «սկզբում նվազագույնը կստանաք, իսկ եթե արժանի լինեք, աշխատավարձը կավելացնենք», հետո նա կարող է իր հայեցողությամբ մեկնաբանել գումարի չափը` հավատացնելով, որ ամսական 200 դոլարը արքայական շռայլություն է։ Աշխատավարձի ստույգ չափն ու աշխատանքի ծավալը պարտադիր պնդեք։
-
Եթե պայմանագիր կնքեք, ըստ որի` ստանալու եք ոչ մեծ դրույքաչափ և մեծ պարգևատրում մի աշխատանքի ընդհանուր արդյունքում, որի ծավալը ստույգ չի ճշտվում։ Փոխարենը պայմանագրում բառացիորեն գրանցվում է, որ ժամկետները խախտելու դեպքում դուք զրկվում եք պարգևատրումից ու տուգանքի եք ենթարկվում։ Սկզբում ձեզ չի հետաքրքրի արտադրական հանձնարարությունների և պարտավորությունների ծավալը, սակայն աշխատանքի անցնելուց հետո, երբ ձեզ ներկայացնեն կրկնակի պարտավորություններ, որ օրվա մեջ 14 ժամ էլ աշխատեք, միևնույն է, չեք հասցնելու ամեն ինչ անել։ Արդյունքում կզրկվեք ձեր հասանելիք գումարից։ Այնպես որ նախօրոք քննարկեք աշխատանքի ծավալն ու պարգևատրման պայմանները և անպայման գրանցեք այդ տվյալները։
Արգելվում է
-
փնովել նախկին ղեկավարին,
-
դժգոհել ձեր անձնական կյանքից և երկրի քաղաքական իրավիճակից,
-
խորանալ քաղաքական և փիլիսոփայական դատողությունների մեջ,
-
խեթ նայել զրուցակցին և ագրեսիվ լինել,
-
ընկնել մի ծայրահեղությունից մյուսը և ստորաքարշ լինել,
-
ստիպել զրուցակցին, որ պատասխանները աքցանով քաշի ձեր բերանից,
-
խոսել ժարգոնով, նույնիսկ եթե դա համընդհանուր տարածված է
-
հրաժարվել հոգեբանական և մասնագիտական թեսթավորումից,
-
հարցերին պատասխանելիս մանրամասներին տրվել և ձգձգել,
-
շարադրել ձեր անձնական, ընտանեկան կյանքի, ուսումնական և զինծառայության տարիների մանրամասները,
-
կադրերի աշխատակցի հետ կոկետություն անելիս «պնդերես» լինել (մի թեթև կարելի է, նույնիսկ` խրախուսելի):
Կարդացեք նաև
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...
Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...
Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...
Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...
Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն